ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մի հետաքրքիր վիճակագրություն եմ ուզում ներկայացնել մեր ենթակա բուժհիմնարկներից մեկից, որպեսզի տեսնեք, թե ինչպիսի օրինական եկամուտների աճ ենք ունեցել։ Խոսքը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատոր ծառայության մասին է։

Առաջին աճը տեղի է ունեցել 2018թ-ի թավշյա հեղափոխության օրերին, երկրորդը՝ նոր տնօրենի նշանակման, երրորդը՝ վարչարարության նոր մեխանիզմի ներդրման ժամանակ։

Օրինակ 2018-ի և 2019-ի հունվար ամիսների տարբերությունը կազմել է մոտ 20 անգամ։

Հ.Գ. օրինական եկամուտների աճը բերելու է շատ հարկերի պետական բյուջե, ինչպես նաև ավելի լավ պայմանների հենց այդ հիվանդանոցում»։