«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դիտարկում է լոնդոնցիների հետ պայմանագրի ավարտից հետո Իտալիայի հավաքականը կրկին գլխավորելու տարբերակը:

Իտալացի մասնագետը զղջում է, որ Եվրո-2016-ից անմիջապես հետո լքեց ազգային հավաքականը: Հիմա Կոնտեն լրջորեն մտածում է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին վերադառնալու մասին, հաղորդում է Football Italia-ն:

Տվյալ պահին Իտալիայի հավաքականը մարզիչ չունի. Ջամպիերո Վենտուրայի գլխավորությամբ Իտալիայի հավաքականը երկրորդ անգամ՝ պատմության մեջ, և առաջին անգամ՝ վերջին 60 տարում, ձախողեց ԱԱ-ի որակավորման փուլը:

Ակնկալվում է, որ ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի ոչ շուտ, քան այս տարվա հունիսին: