Ազգային Ժողովի մաքրուհիները բողոքի ակցիա էին իրականացնում խորհրդարանի շենքում։ Նրանք լրագրողների հետ զրույցում հայտնել են, որ որոշել էին գործադուլ անել, սակայն ԱԺ աշխատակազմի, փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումներ են ունեցել՝ խոստացել են, որ լավ է լինելու։

«Սպասեցին, ձգեցին էնքան, մինչև եկավ պայմանագրի լուծման ժամկետը։ Մեկ շաբաթ առաջ հայտարարեցին՝ 40,000 դրամ է լինելու աշխատավարձը»,- խնդիրը ներկայացրել են նրանք, հայտնում է Panorama.am-ը։

Նրանք պահանջում են աշխատավարձը պահպանել գոնե նախկին չափով 66 հազար դրամ։

«Ասում են՝ երկու ժամ եք աշխատում։ Բայց մենք ամբողջ օրն ենք մնում, հո չե՞նք կարող մարդկանց սենյակներից հանել, ասել մաքրում ենք»,- նշել են նրանք ու պահանջել, որ պատգամավորների պարգևավճարներ չստանալու կամ քիչ ստանալու հաշվին իրենց աշխատավարձը մի քիչ բարձրացնեն։

Մաքրուհիներից շատերն ասել են, որ ապրիլի 1-ից աշխատանքի չեն գա։