Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» կասեցրել է Հայաստանից սառեցված ձկան խմբաքանակի ձևակերպումը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում: Տեղեկությունը հրապարակել է Մոսկվայի, Մոսկվայի և Տուլայի շրջանների Անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության կայքում:

580 կգ կշռող սառեցված ձկան ձևակերպումը կասեցվել է, քանի որ արտադրող ընկերության անվանումը չի եղել ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվողների ցանկում: Ինչպես նշվում է կայքում, «անասնաբուժական հավաստագրում անհամապատասխանություն է եղել արտադրող ընկերության հասցեի և մակնշման վրա նշված արտադրողի հասցեի միջև։ Բացի այդ, արտադրող ընկերության անվանումը բացակայում է Արտադրություն, վերամշակում իրականացնող և ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքները վերահսկող կազմակերպությունների և անձանց ռեեստրում»,- ասվում է հաղորդագրության մեջ: