ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմաններն ու մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում»: