ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն օֆշորային գործի հետ կապված, հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:

Այդ մասին ասել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Պողոսյանը չի ներկայացել հարցաքննության՝ պատճառաբանելով, որ արտերկրում է»,- նշել է նա՝ հավելելով, որ տեսակապի միջոցով հարցաքննության՝ Պողոսյանի առաջարկը մերժվել է. նման ընթացակարգ օրենքով նախատեսված չէ: