Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որոշեցինք չպասել երկու տարի, մինչև Մարտունու նորակառույց կենտրոնի բացումը, այլ հեմոդիալիզի ծառայությունը կհիմնենք գործող շենքում, իսկ հետագայում կտեղափոխենք այն նոր շենք։

Ի սկզբանե Մարտունի քաղաքում հեմոդիալիզի ծառայություն ընդհանրապես չէր նախատեսվում ունենալ և այդ տարածաշրջանի պացիենտները պետք է շարունակեին ծառայությունը ստանալ Գավառի ԲԿ-ում։ Մարտունիում այդ ծառայությունը ունենալու որոշումը ընդունել ենք անցյալ աշնանը, երբ ֆինանսական կանխատեսումներ էինք անում ապագա բժշկական կենտրոնի շինարարության ծախսերի մասով»։