Երևան քաղաքի մաքրությունը 12 տարվա պայմանագրով տրված է «Սանիթեքին»։ Այդ մասին համապետական շաբաթօրյակի ժամանակ լրագրողներին է ասել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա հավելել է, որ պայմանագրի ավարտին դեռ 7 տարի կա, այնպես որ հարցն իրավական դաշտում է, հայտնում է Ajsor.am-ը:

«Որպեսզի երկրորդ օպերատոր ներգրավենք, այս մեկի հետ պետք է խզենք պայմանագիրը։ Եթե ուղղակի խզենք, քաղաքը մեծ տուգանքներ կվճարի։ Սա պրոցես է, որը պետք է բերի պայմանագրի խզմանը, պրոցեսն ընթացի մեջ է։ «Սանիթեքի» աշխատանքը գնահատում եմ ոչ բավարար։ Սա բազմիցս եմ ասել», - ասել է Հայկ Մարությանը։

Նրա խոսքով՝ մինչ այս պահը, ընկերությունից խոստացել են, որ կուղղվեն և կսկեն նորմալ աշխատել։