Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը ՌԴ նախատեսված է ապրիլի 8-ին։

Ավելի վաղ Թուրքիայի մշակույթի և տուրիզմի փոխնախարարն ասել էր, որ ապրիլի 8-ին Մոսկվայի Մեծ թատրոնում թուրքական օպերայի ներկայացմամբ մեկնարակելու է ՌԴ-ում և Թուրքիայում մշակութային տարին։ Դրա բացման արարողությանը սպասվում է երկու երկրների նախագահների հանդիպումը

Աղբյուրը գրում է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն ու Էրդողանը ապրիլի 8-ին Մոսկվայում անցկացնելու են երկու երկրների Համագործակցության խորհրդի նիստ։