Նինոծմինդայից դեպի ՀՀ սահման տանող ճանապարհը վերակառուցվելու է։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը ճանապարհային վարչության հետ միասին հատուկ մասնագետների խումբ է ուղարկել Նինոծմինդա, որպեսզի նրանք ուսումնասիրեն միջպետական նշանակության ճանապարհի վիճակը։

Ճանապարհի վերանորոգման համար արդեն իսկ իրականացվում են հաշվարկներ և կազմվում վերանորոգման ծրագրեր։