Հանրապետության տարածքում մարտի 25-26, 28-29 ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 25-26, 28-29 ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: