Հուշարձանագետ, պատմաբան և բանահավաք Սամվել Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դադի վանքի հանրահայտ զույգ խաչքարերը․

1880-ական թթ. երկու բրիտանացի ցանկացել էին 10.000 ռուբլով գնել այս խաչքարերը և Անգլիա փոխադրել: Մերոնք մերժել էին:

1887-1890 թթ. երկու ֆրանսիացի նույն առաջարկն էին արել և դարձյալ մերժվել:

1901 թ. մի ֆրանսիացի նույն փորձն էր արել, կրկին ապարդյուն:

Պատիվ բոլոր նրանց, ովքեր շարունակաբար կանխել են ազգային հարստության օտարման փորձերը:

Նկարներում` իրենց ծննդավայրում կանգնած Դադի վանքի զույգ խաչքարերը (1283 թ.)»: