Ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երեքը վիրավորվել են։

Այս մասին հաղորդում է ABC7-ը։

Նշվում է, որ վիրավորները հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր:

Այս պահին բերման ենթարկվածներ չկան, դեպքի մանրամասները պարզվում են: