Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցն է։

Նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար այսօր Կոմիտասի անվան Պանթեոնում էին Մարգարյանի կուսակցական ընկերները, ընտանիքի անդամները, բարեկամները։ Կուսակից ընկերոջ շիրիմին էր այցելել նաև ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Կատարվել է հոգեհանգստի կարգ։