Օրեր առաջ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր հայաստանում բնակվող ամենաթանկ աշակերտի մասին։

Այսօր արդեն հայտնի է դարձել, որ Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքի դպրոցի գործով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով։

Այն սահմանում է.

«Յուրացումը կամ վատնելը որը կատարվել է`

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն, այս պահին կասկածյալ կամ մեղադրյալ չկա։ Գրում է «Պանորամա»-ն։

Պարզվում է, որ աշակերտը, ում ի նկատի ուներ նախարարը, դպրոցի տնօրենի եղբոր որդին է Արարատի մարզից, ով առաջին դասարանից բնակվում է հորաքրոջ տանը։ Նա ութերորդ դասարանում է։ Գյուղի դպրոցն էլ միջնակարգ է։

Գեղադիրի գյուղապետ Կարինե Մարտիրոսյան ասել է, որ տնօրենի հետ ճշտել է, դպրոցը մեկ աշակերտ ունեցել է միայն 2017թ-ին։ Այս պահին երկու աշակերտ կա։

«Չէ՞ որ և նախարարությունը, և մարզպետարանը տեղյակ են եղել, որ դպրոցում մի աշակերտ կա, ինչո՞ւ են խառնվել իրար»,- ասել է գյուղապետը։