Ղազախստանի խորհրդարանական «Ак Жол» կուսակցության փոխնախագահ Կազբեկ Իսան հանդես է եկել առաջարկությամբ՝ վերանվանել Ղազախստանի ևս 3 քաղաքներ՝ Պավլոդար, Սեմեյ և Պետրովպլովսկ, պատմական գործիչների անուններով։

Քաղաքական գործչի կարծիքով, մայրաքաղաք Աստանան Նուր-Սուլթան վերանվանելու ավելի վաղ ընդունված որոշումը եղել է ճիշտ ու սրա վրա կանգ չեն առնելու։

Նշվում է, որ Պետրովպլովսկը պետք է կրի խան Աբիլայի անունը, Պավլոդարը խան Կենեսարայի, Սեմեյն էլ Ալիխան Բուկեյխանովի անունները։

Ավելի ուշ Իսան պարզաբանել է, որ սա իր անձնական նախաձեռնությունն է, այլ ոչ թե քաղաքական ուժի։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Մինչ հերթական ընտրությունները երկրի ղեկավարի պարտականությունները կկատարի Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, որն այս պաշտոնում իր առաջին որոշմամբ առաջարկեց ու վերանվանեց մայրաքաղաք Աստանան Նուր-Սուլթան։