ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի վերաբերյալ ցանկանում եմ հայտարարել հետևյալը.

1. Բազմաթիվ քննարկումների ու բանավեճերի արդյունքում որոշվել է, որ սույն թվականի ապրիլի 1-ին կայանալու է Հայաստանի Թաեքվոնդոյի առաջնությունը, որի պատշաճ անցկացման համար ձևավորվել է մրցումային հանձնաժողով:

2. Սեղմ ժամկետներում ՀԹՖ-ի նախագահության կազմը գումարում է նիստ անդամների ընդհանուր քանակի առնվազն 2/3րդ մասով ու հաստատում է ՀԹՖ-ի նախագահի ընտրության օրն ու ձևաչափը` հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի հնչեցրած կարծիքները:

3. Նախագահի ընտրության հետ մեկտեղ կընտրվի նախագահության նոր կազմ»։