Ազգային ժողովը քննարկում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախատեսվում է կենսաթոշակի նվազագույն չափ սահմանել 25 հազար 500 դրամ: Այն կվերաբերի 18 հազար թոշակառուի:

«Հայաստանում խայտառակ է թոշակի ու նպաստի չափը՝ համեմատ անհրաժեշտությունների: Սա մինիմումն է, որ անում ենք»,- դիմելով կառավարությանը՝ արձագանքել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: