ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մոտենում ենք վերջնագծին կամ ավելի ճիշտ այս կարևոր նախաձեռնության մեկնարկին։ Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա ապրիլի 6-ին տեղի կունենա սանիտարական ավիացիայի ծառայության շնորհանդեսը՝ «Էյրբաս» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մանրամասների մասին հավելյալ կտեղեկացնենք»։