Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հնարավոր պաշտոնանկությանը ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է․

«Այն դեգրադացիան, որ կա ԵՊՀ-ում, կարծում եմ՝ կհանգեցնի նրան, որ խորհուրդը գոնե այդ գործընթացները կշարունակի քննարկել։ Ես Արամ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում»:

Հարցին, թե ի՞նչ նկատի ունի նախարարը լրջագույն խնդիրներ ասելով՝ Հարությունյանը պատասխանել է․

«ԵՊՀ-ի ներկայիս վիճակը տեսեք և կպատկերացնեք, թե ուր է գնում ԵՊՀ-ն: Համալսարանն ունեցել է ռազմավարական պլան, բայց այս իրադարձություններից դրդված ինչ-որ բարեփոխումների խմբեր են ստեղծում, ինչը ենթադրում է, որ այն ռազմավարական պլանը, որն ունեցել է, տարել է հետընթացի»:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարել է, որ ինքնակամ հրաժարական չի տա իր պաշտոնից: