ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պաշտոնական նոր կայք ունի, որը գործարկվել է մարտի 26-ին: Եռալեզու կայքը պատմում է վարչապետի տիկնոջ գործունեության մասին:

Այնտեղ տեղ են գտել նրա այցերը, հարցազրույցները, ինչպես նաև տեղեկատվություն «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների մասին։

«Սիրելի ընկերներ, այսօր գործարկվեց annahakobyan.am կայքը, որն անընդհատ կթարմացվի: Դա նշանակում է, որ իմ յուրաքանչյուր քայլին կարող եք հետևել այս կայքի միջոցով: Հուսով եմ՝ այն դուր կգա ձեզ և հարմարավետ կլինի ձեզ համար: Հատուկ շնորհակալություն կայքը ստեղծած էնտուզիաստների թիմին՝ Հասմիկ Հարությունյանին, Լիլիթ Ավագյանին, Տաթև Ավագյանին, Ջանիկ Սևոյանին, Սարգիս Մկոյանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը: