Մարտի 30-ին՝ ժամը 18:00-ին, Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում կայանալու է Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի համերգը՝ նվիրված Ապրիլյան պատերազմին:

Այս մասին ասել է համերգի կազմակերպիչներից Աննա Գևորգյանը և ավելացրել, որ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար: Գրում է «Արցախպրես»-ը։