Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մենք չենք դադարում կենտրոնանալ Երևանի վրա՝ աչքաթող անելով մարզերը: Մարզերում բազմաբնակարանային ֆոնդը գտնվում է ծայրաստիճան վատ վիճակում: Խորհրդային կարգերի վերացումից հետո, ոչ մի մարզային փոքր քաղաքում բազմաբնակարան չի կառուցվել, իսկ եթե կառուցվել է, ապա կիսատ մնացածները, այն էլ ՊՆ-ի համար: Ժամանակն է, որ բազմաբնակարանային բիզնեով զբաղվող ընկերությունները հայացքները հառեն դեպի մարզեր: Վստահ եմ, որ շուկան ուսումնասիրելուց հետո մեծ կլինի ցանկությունն անցնելու մարզերում իրենց գործուներությունը ծավալելու համար»: