Ղազախստանի պաշտպանության նախարարության ուղղաթիռը Քըզըլօրդայի շրջանում ընկել է և ամբողջությամբ այրվել:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուղղաթիռում եղել է 13 մարդ, այս պահին հայտնի է, որ կան զոհեր և վիրավորներ:

Ղազախստանի պաշտպանական գերատեսչությունից ճշտում են, թե որն է եղել ռազմական ուղղաթիռի կործանման պատճառը: