«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Վարդանյան ընտանիքի հետ պայմնանավորվածության համաձայն, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում մեկնարկել է ծխախոտագործության համալիր ծրագիր:

«Այն ենթաշրջանի համար միայն այս տարի կապահովի շուրջ 100 նոր աշխատատեղ, իսկ առաջիկա 3-4 տարիների ընթացքում այդ թիվը կտասնապատկվի՝ հասնելով ավելի քան 1000-ի»,- նշել է Ա. Հարությունյանը:

Այս մասին տեղեկացրին «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնից։