ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել:

Այս մասին հայտնել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, գրում է «Առավոտը»:

Վարդան Արամյանը հրաժարական էր տվել նախարարի պաշտոնի 2018թ-ի մայիսի 10-ին: Նա հայտարարել էր, որ վայր է դնում լիազորությունները՝ հույս ունենալով, որ նոր կառավարությունը կշարունակի արդյունավետ լուծումներ գտնել երկիրն առավել բարեկեցիկ ու տնտեսապես կայուն դարձնելու բարդ և պատասխանատու գործում:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն էր հայտնել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին՝ ընդգծելով, որ իր վարչապետ նշանակման օրը Վարդան Արամյանի և Ատոմ Ջանջուղազյանի կողմից իրեն ներկայացված պետական բյուջեի եկամուտների հավաքագրման և աշխատավարձերի ճիշտ ժամկետներում վճարման մասին տեղեկատվությունն ամենահաճելին և կարևորն էր, քանի որ փաստում էր, որ համակարգը շարունակում է իր աշխատանքը՝ անկախ ներքաղաքական իրավիճակի առանձնահատկություններից: