Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը հաստատում է, որ երեկ ԱԱԾ աշխատակիցների կողմից դատավոր է ձերբակալվել:

Գալստյանը, սակայն, չի հայտնում դատավորի անունը, չի նշում ենթադրյալ կաշառքի չափը՝ խոստանալով, որ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն կտարածի։

Նշենք, որ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ձերբակալված դատավորը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանն է: