Ռազմական վերլուծաբան, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը գնալով սրանում է:

Իգդիրում ձերբակալվել կամ կալանավորվել են քրդամետ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության նահանգային կարկառուն ներկայացուցիչներ:

Ձերբակալվել է հինգ մարդ. Քրդական «Դեմոկրատական շրջաններ» կուսակցության (DBP) Իգդիր նահանգի տարածքային բաժնի համանախագահ Շեմամ Կալկան, քրդամետ HDP-ից Իգդիրի փողքաղաքապետ Այնուր Թեմուրը, Իգդիրի քաղաքային խորհրդի անդամ Յեներ Աքարսլան, Քարաքոյունլուի HDP-ի տեղական մարմնի ղեկավար Քեմալ Թուրանը և Նուրի Իրքին:

Կալանավորվել է երեք մարդ: Բոլորը մեղադրվում են 2010թ.-ին Աղըրում PKK-ի կողմից կազմակերպված պայթյուններին աջակցելու կամ մասնակցելու համար»: