Միջազգային օլիմպիական կոմիտեն(ՄՕԿ) հավանություն է տվել բրեյք դանսն ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկելու առաջարկին:

Որպես նոր մարզաձև առաջարկների թվում են նաև սպորտային ժայռամագլցումը, սքեյթբորդն ու սերֆինգը: Ըստ նախագահ Թոմաս Բախի, նոր մարզաձևերի ներառումը թույլ կտա առավել գրավիչ դարձնել Օլիմպիական խաղերը երիտասարդների համար, գրում է Lenta.ru-ն:

Որպեսզի բրեյք դանսն ու մյուս առաջարկված մարզաձևերն օլիմպիական դառնան հարկավոր է ՄՕԿ գործկոմի որոշումը, որի նիստը կկայանա 2020թ-ի հունիսին: Սկզբից նոր մարզաձևերը կընդգրկվեն ժամանակավոր: Վերջնական որոշումը կկայացվի 2020թ-ի ավարտին: