Կառավարությունն այսօր որոշել է լուծարել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը։

ՊՈԱԿ-ի գործառույթը կիրականացնի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, իսկ որոշ գործառույթներ կիրականացվի աջակցող վարչությունների միջոցով:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հարցը զեկուցելիս նշել է, որ լուծարվող ՊՈԱԿ-ի աշխատակիցները ներգրավվելու են նախարարությունում և նոր ստեղծվելիք վարչություններում։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության փոխանցմամբ՝ կազմակերպությունը լուծարելու դեպքում կտնտեսվի պետական բյուջեից կազմակերպության վարչակազմի պահպանման համար տրամադրվող 37 միլիոն դրամը։