«Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում մարտի 30-ին՝ ժամը 20:30-21:30, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

Ծրագիրն ուղղված է կլիմայի փոփոխության դեմ պայքարին: Հայաստանում միջոցառումներն անցկացնում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) նախաձեռնությամբ:

«Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները»,-նշում են քաղաքապետարանից։