Կառավարության նիստի ընթացքում Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադրադարձավ քաղաքացիական ծառայության համակարգին:

Փոխվարչապետը օրինակ է բերել պարգևատրման համակարգը՝ ասելով, որ բավականին խոսվել է այդ համակարգի մասին, քանի որ վերջապես թափանցիկ տեղեկատվություն է տարածվել։

«Այդ համակարգը ստվերում գործել է երկար տարիներ և որոշակի խորքային խնդիրներ է լուծել: Մենք պետք է պարզ խոսենք քաղծառայության վարձատրության չափերի և այն խնդիրների մասին, որոնք ստեղծվել են այդ համակարգի ոչ արդիական լինելու մասին»,- նշել է Ավինյանը։

Ավինյանի խոսքով՝ շատ դեպքերում դժվարին թվացող որոշումներ գուցե կայացվեն, բայց հույս է հայտնել, որ դրանք ճիշտ խորհրդատվության դեպքում կհեշտանան։