Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմին բողոք էր ստացվել, որ «ՖԼՈՐ ԴԵ ՍԹԱՐ» ՍՊԸ-ի կողմից առանց մակնշման խաղալիքների վաճառք է իրականացվում:

Բողոքի հիման վրա Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստուգում է իրականացվել «ՖԼՈՐ ԴԵ ՍԹԱՐ» ՍՊԸ-ում: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, որոնք հաստատել են բողոքում նշված փաստերը: Արդյունքում՝ վերացվել են խախտումները, իսկ «ՖԼՈՐ ԴԵ ՍԹԱՐ» ՍՊԸ-ն ենթարկվել է վարչական տույժի: