Վարդան Մելքոնյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին նշանակել Ջրային կոմիտեի նախագահ», - ասվում է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ 2019թ-ի փետրվարի 6-ին ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանն ազատվել էր պաշտոնից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Ինեսսա Գաբայանն այդ պաշտոնում էր նշանակվել 2018թ-ի հուլիսի 10-ին: