ԵՄ-ի խորհուրդը հունվարի 22-ին հայտարարել է 17 հյուսիսկորեացիների նկատմամբ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին, որոնք ներգրավված են ԿԺԴՀ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների շրջանցման գործողության մեջ։

«Խորհուրդը 17 մարդ է ավելացրել այն անձանց իր ցուցակին, որոնք գումարների սառեցման և տեղաշարժման սահմանափակման պատժամիջոցների տակ են»,-ասված է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում պարզաբանվում է, որ պատժամիջոցներն ընդունվել են ԿԺԴՀ-ի վրա ճնշում գործադրելու համար՝ հաշվի առնելով նրա միջուկային և բալիստիկ ծրագրերի շարունակումն ու արագացումը ՄԱԿԱԽ-ի բանաձևերի աղաղակող անտեսմամբ: Դրանում նաև ճշտվում է, որ ԵՄ-ի պատժամիջոցների տակ ընկնում է 58 մարդ և տասը կազմակերպություն: Բացի այդ, 79 ֆիզիկական և 54 իրավաբանական անձինք ներառված են ՄԱԿ-ի ցուցակներում: