Լեզվի կոմիտեն հորդորում է խուսափել հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառեր օգտագործելուց
Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Կոմիտեն նշում է, որ ներկայացվող բառերը նորաստեղծ չեն, հորդորակը պարզապես հիշեցնում է դրանց մասին․
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է
խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.
- ամբիցիոզ - հավակնոտ
- ասոցացնել - զուգորդել
- արգումենտ - փաստարկ
- բլոկադա - շրջափակում, պաշարում
- դեդլայն - վերջնաժամկետ
- դեստրուկտիվ - ապակառուցողական
- դիսկրիմինացիա - խտրականություն
- էքսպերիմենտալ - փորձառական
- էքսպերտ - փորձագետ
- էքստրեմիստ - ծայրահեղական
- ինթերն - փորձնակ, փորձալրող
- ինթերնշիփ - փորձաշրջան
- ինֆրաստրուկտուրա - ենթակառուցվածք
- կոմպոնենտ - բաղադրիչ, բաղկացուցիչ
- կոմունիկացիա - հաղորդակցություն
- կոնսոլիդացիա - համախմբում
- կոնտենտ - բովանդակություն
- նեյտրալ - չեզոք
- նոն-ստոպ - անդադար, անընդմեջ, անընդհատ
- պարամետր - չափանիշ
- պերմանենտ - ած․ մշտական, մշտատև, մկբ․ մշտապես
- պոստուլատ - կանխադրույթ
- պրոցես - գործընթաց, ընթացք
- ռեգլամենտ - աշխատակարգ
- սատելիտ - արբանյակ
- սեսիա - 1․ քննաշրջան, 2․ նստաշրջան
- ստատուս - կարգավիճակ
- ստրատեգիա - ռազմավարություն
- տակտիկա - մարտավարություն
- փասվորդ - գաղտնաբառ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում