Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ընդլայնել շահումով խաղերը, ինտերնետ շահումով խաղերը, խաղատները, վիճակախաղերը և տոտալիզատորները գովազդելու համար օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները, ինչպես նաև դրանք խախտելու համար կսահմանվի տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։

Որոշման նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարը նշել է, որ գովազդը կարգելվի իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով։ Ըստ որոշման նախագծի՝ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 24:00-06:00 ընկած ժամանակահատվածում: