«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմանը՝ «քանի որ ՀՀ-ում չկա հող հանձնող, իսկ Ադրբեջանում՝ Արցախը ճանաչող, Փաշինյան-Ալիև հանդիպումից ոչինչ սպասել պետք չէ», ասել է․

«Երբ խնդրին նայում ենք այդ ձևակերպմամբ, որևէ բանակցություն չի կարող արդյունք ունենալ: Կարծում եմ՝ այդ տեսանկյունից չէ, որ պետք է խնդրին մոտենալ»,- գրում է Aravot.am-ը։

Նա կարծում է, որ խնդրի վերլուծությունը պետք է սկսել մի շարք հարցադրումներից՝ պատրա՞ստ ենք մենք փոխզիջման, պատրա՞ստ է Ադրբեջանը, ի՞նչ ասել է փոխզիջում, Ադրբեջանն իսկապե՞ս պատրաստ է գնալ խաղաղության, թե շարունակելու է պատերազմով սպառնալ:

«Եթե Ադրբեջանը գնալու է ռազմական ճանապարհով, ուրեմն մենք էլ ենք պատրաստ պատերազմի: Իսկ կառուցողական երկխոսությունը չի կարող առանց Արցախի մասնակցության լինել»,- համոզմունք է հայտնել Շիրակ Թորոսյանը: