Ապրիլի 1-14 Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի օդաչուները «Բաղրամյան» զորավարժարանում միասին մարտավարական պարապմունքներ կանեն։

Այս մասին հայտնում է «Ռազմինֆո»-ն։

«Էրեբունի» ավիաբազայում տեղակայված ռուսական օդուժը ՄիԳ–29 կործանիչներով վարժանքներ է կատարել «Ալագյազ» զորավարժարանում։

Օդաչուները 250–1500 մետր բարձրության վրա կատարել են ուսումնական թռիչքներ, «խոցել են» պայմանական հակառակորդի զրահատեխնիկան և «խուսափել են» պայմանական հակառակորդի գրոհիչ ավիացիայից։ Վարժանքներին մասնակցել են 200 զինծառայող և ներգրավվել է 20 միավոր ՄիԳ–29 կործանիչ։

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995թ-ից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի համաձայն: 2012թ-ի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն են ստորագրել։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995թ-ից):