Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ արձագանքելով իր հրաժարականի վերաբերյալ լուրերին, պատասխանել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ․

«Հրաժարական չեմ տալու»։

Հարցին, թե ի՞նչ է մտածում, երբ կարդում է Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելու վերաբերյալ մամուլի հրապարակումները, Դավթյանը պատասխանել է.

«Դու էդ հարցը ուղղելով ի՞նչ ես ակնկալում, ասեմ հաստատում եմ, թե հերքու՞մ. ավելի լուրջ բաներ կարդալու անհրաժեշտություն եմ ունենում»։