ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախյան հիմնահարցի շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունները «նորմալ են անցել»:

Մարտի 29-ին Վիեննայում տեղի էր ունեցել Փաշինյանի և Ալիևի առանձնազրույցը, որը տևել է ավելի քան երկու ժամ:

Կողմերի միջև հանդիպումը շարունակվել է արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։