Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան կրճատել է «Ամեդսպորի» ֆուտբոլիստ Մանսուր Չալարի որակազրկումը, որը երրորդ դիվիզիոնի առաջնության` «Սակարյասպորի» հետ խաղում ածելիով վնասել էր մրցակցի ֆուտբոլիստներին:

Ի սկզբանե, Չալարը ցմահ որակազրկում էր ստացել, բայց հետո գործը նորից է քննվել ու երկրի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է նրան 20 խաղով որակազրկել: Բացի դա, ֆուտբոլիստը 4,5 հազար դոլար տուգանք կվճարի:

Հիշեցնենք` «Սակարյասպորի» հետ խաղում Չալարն աննկատ իր հետ սուր ածելի էր դաշտ դուրս բերել: Ֆուտբոլիստն այն պահել էր ձեռքի մեջ և խաղից առաջ միմյանց ձեռքսեղման ժամանակ սկսել էր վնասել մրցակիցներին: