ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրմանագրով Ռուբեն Շուգարյանին և Հասրաթի Խաչատրյանին վերստին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել, հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Դիվանագիտական ծառայության մասին: Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել Ռուբեն Ռոբերտի Շուգարյանին արտաքին գործերի նախարարի խորհրդական և Լևոն Հասրաթի Խաչատրյանին արտաքին գործերի նախարարի խորհրդական», - մասնավորապես ասվում է հրամանագրում։