Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա կանցկացնի թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու դեմ: Այդ մասին ասվում է թատրոնի ֆեյսբուքյան էջում:

Օպերայի կոլեկտիվը «վրդովված է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով, որով տնօրենի պաշտոնից ազատվել է Կոնստանտին Օրբելյանը»։

Թատրոնի աշխատակիցները մարտի 30-ին, ժամը 16։00-ին իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն «նախարարության այդ կամայական որոշման դեմ՝ աջակցություն հայտնելով մաեստրո Կոնստանտին Օրբելյանին»։

«Բողոքի տարատեսակ ակցիաները կլինեն շարունակական միչև ՀՀ մշակույթի նախարարությունն ականջալուր լինի Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների, այս դեպքում նաև բարձր արվեստը ներկայացնող Արտիստների արդարացի պահանջին»,- ասվում է գրառման մեջ։