ԱԱԾ-ն կաշառք տալու կասկածանքով ձերբակալել է առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաստատել է տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում։

Թորոսյանը նշել է, որ տեղակալը բերման է ենթարկվել, այլ տեղեկություններ նախարարը չունի։

Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանը նշանակվել է պաշտոնում 2018 թվականի մայիսի 23-ին: