Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան) «Ղարաբաղ 1988» գիրքը ներկայացվել է ընթերցողին: Գրքի շնորհանդեսն անցկացվել է Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում:

Շնորհանդեսին ներկա հյուրերը, որոնցից շատերը հեղինակի հետ երկար ճանապարհ էին անցել, հատուկ նշել են այս գրքի կարևորությունը՝ ներկա և ապագա սերունդների համար:

Գրքում նկարագրվում են ութսունականների վերջի իրադարձությունները, որոնք առավել հայտնի էին որպես «Ղարաբաղյան շարժում»: Հեղինակը ոչ միայն գտնվել է այդ իրադարձությունների էպիկենտրոնում, որոնք հիմնավորապես փոխել են հայ ժողովրդի կյանքը, այլև եղել է այն մարդկանց թվում, որոնք ղեկավարել են շարժումը, որն էլ Խորհրդային Միության փլուզման հիմք է դարձել և ծնունդ է տվել սոցիալիստական հանրապետություններում հանուն ազատության ու անկախության մղվող կենտրոնախույս շարժումների: «Ղարաբաղ 1988» վեպ-էպոպեան հագեցած է ժողովրդական բանահյուսությամբ, արցախյան բնության հրաշալի նկարագրություններով և սովետական իրականությունը ներկայացնող նկարներով... Այս գիրքն այն սերնդի մասին է, որն ամեն գնով պայքարել է իրենից հետո եկողներին ազատություն ու արժանավայել կյանք փոխանցելու և նրանց առաջ պարզ ճակատով ներկայանալու համար:

Նշենք, որ Կարեն Օհանջանյանն արցախյան շարժման ակտիվ մասնակից է.հենց այդ ժամանակվանից էլ ստեղծագործում է: 2000 թ. դոկտորական թեզ է պաշտպանել քաղաքականգիտությունների և մշակույթի միջազգային ակադեմիայում (Բրյուսել, Բելգիա, փ.գ.դ.): Ավելի քան 100 միջազգային կազմակերպությունների անդամ է, բազմաթիվ հոդվածների ևգրքերի հեղինակ է: Ստացել է Խաղաղության միջ եկեղեցական խորհրդի միջազգային մրցանակ, Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պարգև (Բրյուսել, Բելգիա)՝ մարդկության հանդեպ բացառիկ ձեռքբերումների համար:

Ղեկավարել է բազմաթիվ միջազգային նախագծեր՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: