Այսօր՝ մարտի 31-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված, ատրճանակի նմանվող առարկայով մտել է Մամիկոնյանց փողոցի 38/6 հասցեում գործոց «Բոլյուս» դեղատուն, ատրճանակի սպառնալիքով հափշտակել գումար և դիմել փախուստի:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Դեղատանը եղել է միայն դեղագետ 25-ամյա Մովսես Գևորգյանը, իսկ գողացված գումարը կազմում է մոտ 180 հազար դրամ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ: