Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 2-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Երևանի՝ Նոր-Նորք վարչական շրջանի Թոթովենց փողոցի և Մոլդովական փողոցի 12, 14, 15 համարների ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: