Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել է, որ դուրս է եկել Ազգային Առաջընթաց կուսակցության կազմից և այլևս վարչության անդամ չէ։

«Սիրելի լրատվականներ և լրագրողներ։

Տեղեկացնում եմ ձեզ, որ ես դուրս եմ եկել Ազգային Առաջընթաց կուսակցության կազմից։
Քանի որ իմ անձնական և կուսակցության դիրքորոշումներն այլևս չեն համընկնում, կուսակցության հետ կապված հարցերով զանգահարել կայքում նշված համարով։

Ես շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքական գործունեությունը և հետագա անելիքների մասին կտեղեկացնեմ շատ շուտով»,- գրել է նա։