ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր իմ մասնագիտական գործունեության ամենաերջանիկ օրերից մեկն է: Իմ և աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանի համատեղ հեղիանակությամբ լույս է տեսել առաջին մենագրությունս՝ «ՀՀ եղանակակլիմայական պայմանները ձևավորող սինօպտիկական պրոցեսները» գիրքը: Գրքում ուսումնասիրված և վերլուծված է ցիկլոնների, անտիցիկլոնների, մթնոլորատային ճակատների, օդային զանգվածների բոլոր տիպերի ազդեցությունը Հայաստանի եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա»: